«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

«Նախկինների մեղքն ու ներկաների հելոուինը»

«Նախկինների մեղքն ու ներկաների հելոուինը»
17.05.2022 | 07:38

Սկսած ցարական և սովետական Հայաստանից, վերջացրած ներկա, չգիտեմ ինչ, Հայաստանով, մեր ժողովուրդն ու մեր տարամետ իշխանություններն իրենց տարամետ կողմնորոշումների մեջ ունեցել են Արցախի շուրջ մեկ տեսակետ՝ Արցախի վերամիավորում, Արցախի անկախություն, Արցախի հանրապետություն և «Արցախը Հայաստան է և վերջ» ՀԵՐՈՍԻ, հանուն որի զոհաբերվելն ու հետո այն բացականչություն և ղժղժոց դարձնելը:

Բոլոր նախկինների մեղքն այն էր, որ չկարողացան Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետության նման, քաղաքական և դիվանագիտական հանճարեղ պայքարի արդյունքում, հիմնականում Ռուսաստանի հետ վարվերելով և Ռուսաստանի միջոցով քանդել Բեռլինի պատը: Նախկինների մեղքն այն է,որ մինչև երեկ պահեցին անկախ Արցախն ու չկարողացան քաղաքական-դիվանագիտական պայքարի արդյունքում իրենց իշխանության օրոք միացնել Հայաստանին, իսկ ներկա իշխանությունները, քաղաքական-դիվանագիտական տհասությամբ և հելոուինյան մանկամիտ խանդավառությամբ երկիր կառավարելու արդյունքում, կորցրեցին Արցախն ու Արցախի շուրջ ԿՌԱԾ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԳԱՂԱՓԱՐԸ, մոռանալով, որ ոչ մեկի առ այսօր չի հաջողվել իր ձեռքով տնկած ծառն աճեցնել՝ առանց իր տնկած ծառի հետ հավասարաչափ աճելու:


Ռոլանդ Շառոյան

Դիտվել է՝ 13963

Մեկնաբանություններ